Ջոն Քենեդու սպանությանը վերաբերվող 80 000 էջ փաստաթուղթ կհրապարակվի

Նախագահ Դոնալդ Թրամփը Քենեդու կենտրոնում լրագրողներին հայտնել է, որ նախատեսում է արդեն այսօր հրապարակել Ջոն Քենեդու սպանությանը վերաբերվող չխմբագրված փաստաթղթեր՝ հետևելով նախընտրական վաղեմի խոստմանը:

«Մենք վաղը կհայտարարենք և կտանք Քենեդու վերաբերվող բոլոր ֆայլերը, մարդիկ տասնամյակներ սպասել են դրան։ Այն կհրապարակվի վաղը», — ասել է Թրամփը:

Նախագահը հայտնել է, որ փաստաթղթերը չեն խմբագրվի.

«Մենք ունենք հսկայական քանակությամբ փաստաթուղթ, դուք ստիպված կլինեք շատ կարդալ: Ես չեմ հավատում, որ մենք պատրաստվում ենք ինչ — որ բան խմբագրել, ես ասացի պարզապես մի խմբագրեք, դուք չեք կարող խմբագրել։ Բայց մենք պատրաստվում ենք հրապարակել JFK — ի դոսյեն, և դա կլինի վաղը», — ընդգծել է նա:

Նախագահն ասել է, որ թողարկված փաստաթղթերի ընդհանուր ծավալը կկազմի «շուրջ 80 000 էջ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print