🎥ՈՒՂԻՂ․ Մամուլի ասուլիս` նվիրված «Արտավազդ-2025» ամենամյա մրցանակաբաշխությանը

Կապանի դրամատիկական թատրոնում անցկացվում է մամուլի ասուլիս՝ նվիրված «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությանը։ Ասուլիսի բանախոսներն են  Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, միջոցառման հովանավոր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը, ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։

Հիշեցենք՝ «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա Կապան քաղաքում, որին մարտի 20-26-ը կնախորդի Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Մարտի 27-ին կանցկացվի փառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությունը։ Միջոցառումները նվիրված են Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյակին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print