Ամբողջ մարզադաշտում կստանանք եռագույն պատկեր. ՀՖՖ հայտարարությունը

ՀՖՖ-ն մարզասերների համար հայտարարություն է տարածել, որտեղ նշել է Հայաստան -Վրաստան հանդիպմանը նստարաններին կլինեն մեր եռագույն դրոշին համապատասխան գույնի թղթեր և փոքրի դրոշակներ հավաքականին աջակցելու համար։

«Հարգելի երկրպագուներ, մարտի 20-ին Վազգեն Սարգսյանին անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպումը։ Մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր։ Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print