Ադրբեջանցի երկու զինծառայող մնացել է ձնահյուսի տակ

Ադրբեջանի պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները  համատեղ հաղորդագրություն են տարածել, ըստ որի  ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ Ռուսլան  Համիդովը և Ալի Իմանովը մառախլապատ եղանակային պայմաններում մնացել են ձնահյուսի տակ։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Նախարարությունների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են ադրբեջանական բանակի համապատասխան ստորաբաժանումների, Արտակարգ իրավիճակների նախարարության և Ադրբեջանի պետական ​​ավտոճանապարհային գործակալության կապալառու ընկերության ուժերը, միջոցները և հատուկ տեխնիկան։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print