Սյունիքում և Կոտայքում անապահովության գնահատում անցնելու համար դիմումներն ընդունվում են առցանց եղանակով

Մարտի 17-ից Կոտայքի և Սյունիքի մարզերում ընտանիքների անապահովությունը գնահատվում է նոր համակարգի միջոցով։

Անապահովության գնահատում անցնելու համար դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ e-social.am հարթակում։

🔻 Այս նպատակով՝ անհրաժեշտ է մուտք գործել https://e-social.am/ հղմամբ, ապա «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» բաժնի «Անապահովության գնահատում և ծառայություններ» ենթաբաժին։ Մինչ դիմում ներկայացնելը՝ նախ անհրաժեշտ է գրանցվել հարթակում՝ նշելով անուն, ազգանուն, հայրանուն, հանրային ծառայությունների համարանիշ և անձնական այլ տվյալներ։

Դիմումը լրացնելիս պարտադիր է հետևել ներքոնշյալ պահանջներին՝

☑️ դիմելուց առաջ համոզվեք, որ Ձեր ընտանիքի անդամները և Դուք հաշվառված եք Ձեր փաստացի բնակության վայրի հասցեում (բացառությամբ այն դեպքի, երբ Ձեր հաշվառման հասցեն հանդիսանում է պետական կամ համայնքային ծրագրերով կամ աղետի հետևանքով քանդված շենք/շինություն),

☑️ դիմումը ներկայացվում է առցանց և լրացվում է հայատառ,

☑️ Ձեր և ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները հարկավոր է լրացնել այնպես, ինչպես դրանք նշված են անձը հաստատող փաստաթղթերում,

☑️ եթե չի լրացել Ձեր 18 տարին, ապա Ձեր համար դիմումը պետք է լրացվի Ձեր ծնողի կամ օրինական ներկայացուցչի (խնամակալ) կողմից,

☑️ եթե Դուք դիմումը լրացնում եք որպես օրինական ներկայացուցիչ, ապա անհրաժեշտ է ներբեռնել խնամակալ լինելու մասին Խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման բնօրինակի գունավոր լուսապատճեն,

☑️ եթե դիմումը լրացնելիս անհրաժեշտ է ներբեռնել որևէ փաստաթղթի գունավոր լուսապատճեն, խնդրում ենք վստահ լինել, որ ներբեռնում եք ճիշտ այդ բնօրինակ փաստաթղթի լուսապատճեն,

☑️ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի գունավոր լուսապատճենները չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված (կցվող փաստաթղթերի ցանկը՝ ստորև),

☑️ ներբեռնվող փաստաթղթերի գունավոր լուսապատճենը (լուսանկարի ձևով կամ պատճենահանող սարքի միջոցով թվայնացված) կարող է լինել jpg/jpeg/png/pdf ֆորմատով՝ առավելագույնը 10 MB ծավալով,

☑️ դիմումի պարտադիր լրացման ենթակա դաշտերը ցուցադրված են * նշանով,

☑️ առցանց դիմումից բացի, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն պետք է ներկայացնել բնօրինակ դիմումը՝ ընտանիքի բոլոր 18 տարին լրացած անդամների ստորագրությամբ։ Այս դիմումով Դուք և Ձեր ընտանիքի 18 տարին լրացած անդամները, իսկ օրինական ներկայացուցչի կողմից դիմումը ներկայացնելիս նաև Ձեր օրինական ներկայացուցիչը (խնամակալը), տալիս եք համաձայնություն այն մասին, որ դիմումում ներառված բոլոր անձինք համաձայն են ներկայացվող դիմումի բովանդակության հետ, ինչպես նաև ընդունում են դիմումի հետ կապված գործընթացի պայմաններն ու պարտավորությունները։ Ստորագրված բնօրինակ դիմումը 3 աշխատանքային օրվա ընթացքում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն չներկայացնելու դեպքում դիմումը ենթակա է մերժման։

📌 Դիմում ներկայացնելու ուղեցույցին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/893

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print