«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։
- Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
- Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
- Սևանի տարածաշրջանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
- Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:
- Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

33