Այսօր՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ահազանգ է ստացվել, որ Երասխ բնակավայրում երկաթգծի կայարանի շարժակազմում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երասխ բնակավայրի երակաթգծի կայարանում կայանված մարդատար ЕП-2- 802 գնացքի 4 շարժակազմից բաղկացած 2-րդ շարժակազմի տանիքում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Հրդեհը կարճ ժամանակում մեկուսացվել, ապա մարվել է:
Այրվել է մեկուսիչ շերտից մոտ 10 քմ հատված: