Մի քանի տոննա տորֆով բարձված բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Մ.-ն իր վարած «Shacman» մակնիշի տորֆով բարձված բեռնատարով Հարթավան-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Աստվածընկալի ձոր կոչվող հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Դեպքի վայրում թե՛ վարորդը, թե՛ մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ճանապարհը ամբողջությամբ եղել է մերկասառույց և վթարից հետո եղանակի մի քիչ տաքացումն է եղել պատճառը, որ հիմա այն այնցանելի է: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print