Կառուցապատողներին կարգելվի բնակարաններ վաճառել առանց ներքին նվազագույն հարդարման

 ՀՀ-ում կառուցապատողներին կարգելեն բնակարաններ վաճառել առանց ներքին նվազագույն հարդարման։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Հիմա, երբ նման պահանջ սահմանված չէ, բնակարան գնողն ինքն է նորոգման աշխատանքներ իրականացնում, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում մյուս բնակիչների համար:

Կառավարությունը քաղաքաշինության կոմիտեին հանձնարարեց հստակ ներկայացնել ներքին հարդարման նվազագույն չափանիշները` դռներ–պատուհաններ, սվաղած պատեր, ցեմենտյա շաղախից հատակ, ջեռուցման մարտկոցներ և այլն։

Այդ չափանիշները կընդունվեն ոչ հեռու ապագայում։ Կհստակեցվի նաև` այդ փոփոխությունները վերաբերում են արդեն կառուցվող, թե միայն նախագծվող շենքերին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print