Կապանի երկրագիտական թանգարանը դրամատիկական թատրոնի 90-ամյակի առթիվ նոր ցուցադրություն էր կազմակերպել։ Մոտ 300 թանգարանային նմուշ է ներկայացվել՝ դերասանների բեմական հագուստ, անձնական իրեր, արխիվային լուսանկարներ․ մինչև մայիսի 1–ն այցելուները կկարողանան ծանոթանալ դարին մոտեցող մշակութային օջախի անցած ուղուն։
