Մունդիալ-2022․ Բրազիլիան քառորդ եզրափակչում կպայքարի խորվաթների դեմ

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան մրցեց Հարավային Կորեայի հետ։ Տիտեի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով, տեղեկացնում է news.am-ը։

Արդեն 7-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» 22-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորն օգտագործեց Փարիզի ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Նեյմարի փոխանցումը եւ բացեց խաղի հաշիվը (տեսանյութ

13-րդ րոպեին բրազիլացիների առավելությունը կրկնապատկեց Նեյմարը՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը, որը վաստակել էր Լոնդոնի «Տոտենհեմի» 25-ամյա հարձակվող Ռիշարլիսոնը (տեսանյութ

29-րդ րոպեին Ռիշարլիսոնը խփեց բրազիլացիների երրորդ գոլը։ Նրան գոլային փոխանցում կատարեց թիմի ավագ, Լոնդոնի «Չելսիի» 38-ամյա պաշտպան Տիագո Սիլվան (տեսանյութ

36-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ անգլիական «Վեստ Հեմի» 25-ամյա կիսապաշտպան Լուկաս Պակետան (տեսանյութ

76-րդ րոպեին Հարավային Կորեայի հավաքականի գոլը խփեց հարավկորեական «Չոնբուկի» 25-ամյա կիսապաշտպան Պեկ Սին Հոն։

Բրազիլիան քառորդ եզրափակիչում դեկտեմբերի 9-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, որը պայքարից դուրս է թողել Ճապոնիայի թիմին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print