2022թ. առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ:
Տեղեկությունը փոխանցում է զբոսաշրջության կոմիտեն՝ հավելելով, որ 2021 թվականի նոյեմբերին ունեցել ենք 85 762 այցելություն:
«Այս տարի առաջին անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 144 576 այցելություն` 2019 թվականի նոյեմբերին գրանցված 140 376 այցելության դիմաց»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Զբոսաշրջության ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն Հայաստան են այցելել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ–ից և Գերմանիայից։ ՀՀ այցելած զբոսաշրջիկների մեծամասնությունը 36-63 տարեկան են, հիմնականում կանայք։
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը 9 ամսվա ցուցանիշներով հյուրընկալել էր 1 240 000 զբոսաշրջիկ։



