Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ներողություն է խնդրում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ առաջին հերթին ուզում է ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից։

«Երբ հանդիպումը սկսում ես այդպես, երրորդ րոպեին գոլ ընդունելով, հետո երկրորդը, երրորդը, կորցնելով հաճախ գնդակը, այդպիսին պետք է լինի արդյունքը։

Այսպիսի արդյունքն անընդունելի է։ Գոլերի մեծամասնությունը անհատական սխալների հետևանքով էր»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղն ավարտվեց Հայաստանի պարտությամբ՝ 6։1 հաշվով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print