Մեկ շաբաթում գրանցվել է 705 դեպք, որից՝ 354-ը՝ արտակարգ

Մարտի 17-ից 23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 705 դեպք, որից 354-ը՝ արտակարգ: 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 275, փլուզման, օձի նկատման՝ 2-ական, քարաթափման, մերկասառույցի՝ 5-ական, պայթյունի, երկաթգծի ուղիներին պատահարի, դարափուլի, երկրաշարժի՝ 1-ական, բնական հրդեհի, թունավորման՝ 4-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 15, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 55, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 140, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 36, հրդեհի կեղծ կանչի՝ 32, 120 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 78 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 187 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 99 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 98, զոհվել՝ 21 մարդ: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print