Հեռահար լույսերով մեքենա վարելու տուգանքի չափը բարձրացվել է

Այսօր ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է վարորդների համար նախատեսված 9 տուգանային միավորները 13-ի փոխելու մասին օրինագիծը: Նախագծով որպես վարչական պատասխանատվության միջոց սահմանվել են հետևյալ տուգանային միավորները՝ 0.25, 0.5, 1, 1.5, 2, 3, 4 և 5 միավոր:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար նախկին 9 տուգանային միավորի փոխարեն կհատկացվի 13 տուգանային միավոր:

Օրենքի համահեղինակ Արմեն Խաչատրյանը նշել է, որ առավել տարածված իրավախախտումների համար բալային համակարգի շեմը բարձրացվել է: Բացի այդ, ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) պատճառ համարվող ևս երկու իրավախախտում է առանձնացվել՝ հեռահար լույսերով մեքենա վարելը և լուսային սարքերից օգտվելու կանոնների խախտումը: Այս դեպքերում նախատեսվում է մեծացնել տուգանքի չափը և հանել 1 տուգանային միավոր:

Ներկայացնում ենք իրավախախտումները, և թե դրանցից յուրաքանչյուրի դեպքում որքան միավոր կհանվի.

Ապակիների լուսաթափանցելիություն — 3 միավոր
Ամրագոտի չկապել — 1.5 միավոր
Հեռախոսով խոսել — 1.5 միավոր
Բաժանարար գոտու հատում — 3 միավոր
Հանդիպակաց երթևեկելի գոտի դուրս գալ — 4 միավոր
Ոչ սթափ վիճակում վարել — 5 միավոր
Ծխախոտ օգտագործել — 2 միավոր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print