Ընթացիկ տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 5.3%:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
շինարարություն՝ 12.7%,
ծառայություններ՝ 12.1%,
առևտրի շրջանառություն՝ 6%,
Արդյունաբերության ծավալները նվազել են 26.6%-ով։
2025թ.-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 61%-ով. արտահանումը նվազել է 67.7%-ով, իսկ ներմուծումը՝ 55.2%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 2․5%։