Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում բախվել են Mercedes Sprinter-ը և իրանական համարանիշներով Scania մակնիշի բեռնատարը։
«Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ Scania-ն կողաշրջվել է, Mercedes Sprinter-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի եզրին առկա փոսում»,-նշվում է հաղորդագրությունում։

