Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը: Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
«Քննարկվել են ապագայում պետությունների ղեկավարների մակարդակով այցեր կազմակերպելու միջոցառումները։ Քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Վերջում ընդգծվել է, որ Բոսնիա և Հերցեգովինայի կայունությունը մեծ նշանակություն ունի Բալկանյան տարածաշրջանի համար»,– նշում է պարբերականը:
Թերթը հայտնում է նաև, որ Ֆիդանի և Ռուբիոյի բանակցությունների ընթացքում քննարկվել են սիրիական հարցը և «Ուկրաինայում հրադադարի հասնելու ջանքերը»։