Կապանյան բեմում «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունն էր

Մարտի 25-ին Կապանի դրամատիկականի բեմում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնն էր։ Հանդիսատեսի դատին հանձնվեց Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ «Կնոջս անունը Մորիս է» կատակերգությունը։

Հարուստ փարիզեցու սիրախաղին ականատես եղավ հանդիսատեսը, որը ջերմ ծափահարություններով ընդունեց դերասաններին։ 

Հիշեցնենք, որ Կապանում այս օրերին առաջին անգամ մեկնարկել է կամերային ներկայացումների փառատոն, որը նվիրված է թատրոնի 90-ամյակին։ Սկիզբը ազդարարվել է մարտի 20-ին, մինչև 26-ը հանրապետության տարբեր թատրոններ հանդես կգան կապանյան բեմում։ Մարտի 27-ին տեղի կունենա փառատոնի փակման և «Արտավազդ-2025» մրցանակաբաշխության արարողությունը։ Միջոցառման հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print