Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ հափշտակել են Նոր Կյուրին գյուղում գտնվող այգում տեղադրված թվով 28 փեթակները՝ մեղվաընտանիքների հետ միասին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Տիգրան Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մարտի 18-ին՝ ժամը 23։00-ից մինչև մարտի 19-ը 09։00-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել են Նոր Կյուրին գյուղի 21-րդ փողոցի 4-րդ հասցեին կից գտնվող այգում տեղադրված իրեն և իր ընկերոջը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 90-ամյա Ալբերտ Պ․-ին պատկանող ընդհանուր 28 հատ մեղվի փեթակները՝ մեղուների հետ միասին:
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։