Խաղաղության համաձայնագիրը ստորագրվելուց հետո կհրապարակվի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն, ստորագրվելուց հետո, կհրապարակվի, ապա կգնա ՍԴ և ԱԺ․

«Պատրաստ ենք ստորագրել, դրա համար էլ ասում ենք՝ պատրաստ ենք ստորագրել»,- ասել է նա՝ նշելով, որ նույն տրամաբանությամբ նման հայտարարություն պետք է հնչի Ադրբեջանից. «Այդ թուղթը 2021-22թթ․ հետո, այսպես, թե այնպես, համատեղ աշխատանքի արդյունք է։ Այդքան աշխատել, որոշումներ ենք կայացրել, բա պատկերացրեք՝ ասենք՝ համաձայնեցված տեքստը պատրաստ չենք ստորագրել։ Եթե պատրաստ չենք, ինչու ենք համաձայնվել»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print