Ավտովթար Սյունիքում․վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիք-Ավանգարդ փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Դ. Ղ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 21-ամյա Ս. Ա․-ի վարած «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ԳԱԶ 31029»-ի վարորդ Ս. Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտ 1-ին դասակի պարեկները:

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print