Ֆրանսիան Ուկրաինային ռազմական օգնություն կտրամադրի

Ֆրանսիան Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կհատկացնի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ 

«Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայի անվտանգության ամենամեծ երաշխիքը սեփական հզոր բանակ ունենալն է։ Մեր նպատակն է օգնել Ուկրաինային՝ ռազմաճակատում ագրեսիան զսպելու համար, ինչպես նաև ապահովել երկարաժամկետ խաղաղություն»,- ասել է Մակրոնը։

Իր հերթին՝ Զելենսկին ընգդծել է, որ Մոսկվան փորձում է լրացուցիչ պայմաններ ներառել Սև ծովում հրադադարի մասին համաձայնագրում։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն ցանկանում է պատերազմը շարունակել, պետք է ճնշում գործադրել նրանց վրա։

Որքան շատ ռազմական տեխնիկա արտադրվի Եվրոպայում, այնքան ավելի խաղաղ կլինի մեզ համար այստեղ ապրելը։ Հուսանք ու հավատանք, որ ԱՄՆ-ն ​​ևս բավականաչափ ուժ կունենա Պուտինին անվերապահ զինադադար ստիպելու համար»,- նշել է նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print