Վարչապետը խոսել է Նռնաձոր տանող նոր ավտոճանապարհի կառուցման մասին

«Նռնաձոր տանող ճանապարհի մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի տեղակայման հետ, և քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սա այդ աշխատանքների գործնական փուլն է:

Այսինքն՝ սա մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Սյունիքում Կապան-Ծավ ճանապարհից Նռնաձոր տանող նոր ավտոճանապարհի կառուցման մասին:

Նրա խոսքով, սա այն գործնական քայլերից մեկն է, որով բնակավայրի համար ստեղծվում է այլընտրանքային ճանապարհ՝ միաժամանակ ազատելով երկաթուղու համար նախատեսված հատվածը. «Երկաթուղին անցնելու այլ տարբերակ չունի, այն կարող է անցնել միայն այդ հատվածով, ուստի մենք ազատում ենք այդ տարածքը՝ երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար»,- ասել է նա:

Ըստ վարչապետի, այս նոր ճանապարհի կառուցումը կսկսվի և կավարտվի 2025 թվականին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print