Մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Սուրեն Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորնների սկզբնամասում, գլխիվայր շրջվել է, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: