Կապանում մեկը մյուսի հետևից հիմնանորոգվում և վերստին շահագործման են հանձնվում քաղաքի ու գյուղական բնակավայրերի ակումբ-գրադարանները: Հեռավոր Շինարարների թաղամասինը ևս պաշտոնապես բացեց դռները: Չափերով մեծ, լուսավոր ու նորացված պայմանները խոստանում են ներգրավել ավելի շատ ընթերցողների: Կառավարություն-համայնք-ԶՊՄԿ. եռակողմ համագործակցության հերթական հաջողված նախագծերից է այն:
