Շղթայական ավտովթար․ կան վիրավորներ

Մարտի 27-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 45-ամյա Արթուր Հ․-ի վարած SANY մակնիշի բեռնատարը, 37-ամյա Մանուկ Բ․-ի վարած BMW X6 մակնիշի, 31-ամյա Արսեն Բ․-ի վարած Chevrolet Camaro մակնիշի և 32-ամյա Նազենի Գ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքերով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print