Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է

Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

«Ուրախ ենք հայտնել, որ Starlink-ը ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Starlink ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված աշխատանքի շնորհիվ։

Ինչո՞ւ է սա կարևոր՝

— Թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ՝ անվտանգ, որակյալ կապի ապահովմամբ։
— Հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին։
— Կապի նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ գտնվելու վայրից։

Հաջորդ սերնդի ինտերնետն արդեն Հայաստանում է»,- գրել է նախարարը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print