Ներքին Խնձորեսկ-Գորիս ճանապարհի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են

Ներքին Խնձորեսկը Գորիսին կապող ճանապարհի վերակառուցման լայնածավալ աշխատանքները մեկնարկել են, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։ 

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցներով իրականացվող այս կարևոր ծրագրի շրջանակներում հիմնովին նորոգվում է 10 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածը։

Ներկայումս ակտիվորեն իրականացվում են ճանապարհի լայնացման հողային աշխատանքներ, զուգահեռաբար ընթանում է հենապատերի կառուցումը։

Նշվում է, որ այս ճանապարհի վերակառուցումը երկար սպասված ծրագիր է համայնքի համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ճանապարհի ամբողջական ասֆալտապատում, կահավորում, ճանապարհային անվտանգության համար անհրաժեշտ կառուցվածքների տեղադրում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print