Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում «կրծքվանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «2 ոտքերի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզել են կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վրեժ Թամամյանն է, իսկ մյուս վիրավորը դարձյալ Տավուշի մարզի բնակիչ 38-ամյա Արմեն Բաբինյանն է:
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկանները և Դիլիջանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ կրակոցները տեղի են ունեցել Դիլիջան խոշորցաված համայնքի Հաղարծին բնակավայրի «Մարիա Խլեբ» կոչվող չգործող հացատան տարածքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։