Պարգը «Եվրատեսիլ 2025»-ի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո

Շվեյցարիայի Բազել քաղաքում մայիսի 15-ին Հայաստանը ներկայացնող Պարգը (Պարգև Վարդանյան) «Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո:

Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Բազելի St. Jacobshalle-ի արենայում մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին:

Պարգը կներկայանա Survivor երգով։

Շվեյցարիան «Եվրատեսիլ»-ը հյուրընկակելու իրավունքը ստացել է 2024 թվականին մրցույթում շվեյցարացի Նեմոյի հաղթանակից հետո։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print