Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մյանմայի իշխանություններին։
Վիրավորների թիվն անցնում է 700–ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մյանմայում՝ Սագաինգ քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա, 10 կիլոմետր խորությամբ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։