Մարին Լը Պենը, որը գլխավորում է Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման և 5 տարի ժամկետով զրկվել է ընտրական իրավունքից: Դա նշանակում է, որ նա չի կարողանա մասնակցել 2027 թվականի նախագահի ընտրությանը:
Չորս տարվա ազատազրկումից երկուսը Լը Պենն անցկացնելու է պայմանական, երկուսը՝ թևնոց կրելով: Նա վճարելու է նաև 100 հազար եվրո տուգանք։ Մարին Լը Պենը և «Ազգային միավորում» աջ կուսակցության ևս ութ պատգամավոր մեղավոր են ճանաչվել Եվրոպական խորհրդարանում օգնականներ վարձելու համար նախատեսված դրամական միջոցները յուրացնելու հարցով: