Մունդիալ-2022․ Պորտուգալիան 1/4 եզրափակչում է

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի վերջին խաղում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Շվեյցարիայի թիմի հետ եւ հաղթեց 6:1 հաշվով՝ երրորդ անգամ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ 

17-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» 23-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը, որն առաջին անգամ էր ընդգրկվել ազգային թիմի մեկնարկային կազմում (տեսանյութ

37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մնացել էր պահեստայինների նստարանին։

Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմի երկրորդ գոլը 33-րդ րոպեին խփեց պորտուգալական «Պորտուի» 39-ամյա պաշտպան Պեպեն։ Անկյունայինից գոլային փոխանցում կատարեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 38-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (տեսանյութ

51-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» 23-ամյա պաշտպան Դիոգու Դալոյի փոխանցումից հետո իր երկրորդ գոլը խփեց Ռամուշը (տեսանյութ)։ 55-րդ րոպեին հաշիվը 4:0 դարձրեց Դորտմունդի «Բորուսիայի» 28-ամյա պաշտպան Ռաֆայել Գերեյրուն, որին գոլային փոխանցում կատարեց Ռամուշը (տեսանյութ

58-րդ րոպեին Շվեյցարիայի հավաքականից հաշվի տարբերությունը կրճատեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա պաշտպան Մանուել Ականջին (տեսանյութ)։ Անկյունայինից հետո Ռամուշը փորձեց գլխով հեռացնել գնդակը, սակայն այն հայտնվեց Ականջիի մոտ։

67-րդ րոպեին հեթ-տրիկ ձեւակերպեց Ռամուշը (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց Ֆելիշը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print