Հանքարդյունաբերության ծավալն աճել է 5.2%-ով

2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում իրականացված հանքարդյունաբերության ծավալը կազմել է 246 մլրդ 721 մլն դրամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5.2% է: Իսկ հունվարից հոկտեմբեր ծավալները կազմել են 2 տրիլիոն 128 մլրդ 547 մլն դրամ:

Հիշեցնենք, որ Հայաստանի խոշորագույն հարկատուն հանդիսանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2022թ․ երրորդ եռամսյակի տվյալներով պետական բյուջե է վճարվել շուրջ 130 մլրդ դրամի հարկ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print