ԶՊՄԿ-Ն   օտարում է  ոչ պրոֆիլային անշարժ գույքը

Արդիականացման և գործընթացների օպտիմիզացիայի շրջանակում ԶՊՄԿ-ն և դուստր ձեռնարկությունները ձերբազատվում են տարիների ընթացքում կուտակված ոչ պրոֆիլային գույքից և այս նպատակով, համագործակցելով աճուրդային տների հետ, հայտարարում են ոչ պրոֆիլային անշարժ գույքի իրացման առաջին փուլի մեկնարկը՝ բաց աճուրդի ձևաչափով։

Առաջին փուլում աճուրդի է հանված երկու լոտ՝

1. Ավտոտեխսպասարկման համալիր Սիսիանում

Հասցե՝ Սյունիքի մարզ, Սիսիան, Շիրակի փողոց, 7

• Շենքերի ընդհանուր մակերես՝ շուրջ 1250 քմ + 6000 քմ հողատարածք

• Մեկնարկային գին՝ 50 500 000 ՀՀ դրամ

2. Անավարտ շինություն Կապանում

Հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան, Ձորք թաղամաս, 3/1

• Շենքի մակերես՝ 1812,8 քմ, 0,16 հա հողատարածքով

• Մեկնարկային գին՝ 19 450 000 ՀՀ դրամ

Աճուրդները կանցկացվեն դասական (բաց) եղանակով՝ գնի բարձրացմամբ։

Նպատակն է` ապահովել թափանցիկ և արդյունավետ գործընթաց՝ «ԶՊՄԿ»-ի և դուստր ձեռնարկությունների ոչ պրոֆիլային ակտիվների կառավարման շրջանակում։

Հետևեք մեր պաշտոնական հարթակներին՝ լրացուցիչ մանրամասների համար։

Մանրամասները` ստորև հղումներում.

1. https://personal-legal-old.azdarar.am/…/cat/124/01636361

2. https://personal-legal-old.azdarar.am/…/org/45/01634202/

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print