Ղազախ երկրաբանները շուրջ 300 մետր խորության վրա հայտնաբերել են հազվագյուտ հողային մետաղների հանքավայր, որի պաշարները կազմում են ավելի քան 20 միլիոն մետրիկ տոննա, ասված է երկրի արդյունաբերության և շինարարության նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ներկայում Ղազախստանը ներառված չէ ԱՄՆ երկրաբանական ծառայության կազմած հազվագյուտ հողային մետաղների պաշարներ ունեցող երկրների ցանկում։
Եթե դա հաստատվի, Ղազախստանն այդ բնական պաշարների ծավալով զիջելու է միայն Չինաստանին և Բրազիլիային։
Թելեգրամյան ալքում հրապարակված հայտարարության մեջ նախարարությունը նշում է, որ ղազախստանյան Ժանա հանքավայրը, որը գտնվում է երկրի մայրաքաղաքից 420 կմ հեռավորության վրա, պարունակում է նեոդիմ, ցերիում, լանթան և իտրիում, և որ հազվագյուտ հողային մետաղների միջին պարունակությունը կազմում է 700 գրամ մեկ տոննայի համար: