«7 տարվա մեջ ով վեր է կենում, առավոտից երեկո ասում է՝ էս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է»,- այսօր՝ ապրիլի 3-ի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ մի երկրում, որտեղ բնակավայրերի 70%-ում մանկապարտեզ չկա, երբ դպրոցների 70-%-ը կիսավեր է, չի կարող չլինել կադրային սով։
Նա նաեւ նշեց, որ կան լավ կադրեր՝ մինչև 10 մլն դրամով աշխատող, որոնք չեն գա, աշխատեն կառավարությունում․ «Դեռ քիչ է՝ 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեծքը հետը տանեն տուն՝ պարգևավճար, պարգևավճար»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե իրենց հետ էլ որևէ տեստ անցկացվի, կպարզվի՝ իրենք էլ չեն համապատասխանում չափորոշիչներին. «Նույնն էլ մեզնից առաջների հետ էր լինելու»։