ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է, որ մաքսատուրքեր է սահմանում ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա՝ ապրիլի 2-ն անվանելով «Ազատագրման օր», գրում է CNN-ը։
Թրամփը հայտարարել է, որ «սա ամենակարևոր օրերից մեկն է» ամերիկյան պատմության մեջ։ «Դա մեր տնտեսական անկախության հռչակագիրն է», – ասել է Թրամփը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները մաքսատուրքերից գոյացած գումարները կօգտագործի «հարկերը նվազեցնելու և պետական պարտքը մարելու համար»:
«Տարիներ շարունակ աշխատասեր ամերիկացիները ստիպված են եղել կողք կողքի նստել, մինչդեռ մյուս երկրները հարստացել և հզորացել են՝ հիմնականում մեր հաշվին: Բայց հիմա բարգավաճման մեր հերթն է»,- ասել է Թրամփը։ Իր ելույթի ընթացքում Թրամփը ցույց է տվել աղյուսակը, որտեղ ներկայացված է երկրների ցանկը և տուրքերի չափը, որոնք սահմանվում են․
Մոլդովա — 31%
Ղազախստան — 27%;
Հայաստան՝ 10%;
Ադրբեջան՝ 10%;
Վրաստան — 10%;
Ուզբեկստան — 10%;
Թուրքմենստան — 10%;
Ղրղզստան — 10%;
Տաջիկստան — 10%;
Ռուսաստանը նշված չէ ցուցակում։
