ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը «տնտեսական մեծ սխալ» են։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, փոխանցում է Euronews-ը։
«Սա իսկապես մեծ տնտեսական սխալ է Միացյալ Նահանգների, ինչպես նաև Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար։ Մենք պետք է համաձայնության հասնենք բանակցություններում»,- ասել է նա։
Կոշտան նշել է, որ Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև առևտրային պատերազմը «կազդի բոլորի վրա»: