Ապրիլի 3-ին, ժամը 12:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ 15:10-ին: Այրվել է խոտածածկույթ։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից բնակավայրեր և այգիներ։