Սյունիքին առնչվող հարցերում Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են

Սյունիքի հետ կապված հարցերում ՀՀ-ի և Իրանի շահերը համընկնում են, միջազգային սահմանները չպիտի՛ փոխվեն։ Այս մասին «Հայք-Իրան հազարամյա հարևանություն» թեմայով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ 

«Այսօր հստակորեն զարգացումները ՀՀ հարավում՝ Սյունիքի մարզում, ՀՀ շահերը ուղղակիորեն փոխկապակցված են Իրանի շահի հետ և պատճառը, որ Իրանը միջազգային սահմանների մեջ փոփոխությունները համարում է իր կարմիր գիծը, հենց դրանով է պայմանավորված, որովհետև մեր ճակատագիրը փոխկապակցված է։ Իրանի և Հայաստանի սահմանը, թեև կարճ է, բայց համարվում է ամենաապահով սահմաններից մեկը՝ հարևանների հետ։ Մենք երբեք Հայաստանի կողմից սպառնալիքներ չենք ստացել և փոխադարձաբար էլ՝ երբեք Հայաստանը չի զգացել այդ սպառնալիքը»,- նշեց Սոբհանին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print