Վարորդական իրավունքները համատարած կեղծ են․ վարչապետ

Հայաստանում բոլոր ոլորտներում կա կադրային ճգնաժամ: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարորդական իրավունքները համատարած կեղծ են, խմում, գնում պատին են հարվածում, 7-8 հոգի զոհվում են, մեքենայից դուրս են գալիս, ասում են՝ արա էս երկիր չի»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետը նշեց, թե երբ վարորդական իրավունք է ստացել, այն ժամանակ հայտնի լրագրող էր, ծնկաչոք աղաչեր էլ՝ չէին թողնի քննություն տար։

Ըստ Փաշինյանի՝ ամեն տեղ ու ամենուր է այս վիճակը, ներառյալ՝ կառավարման համակարգում։

«Եթե կարելի է վարորդ լինել՝ չիմանալով մեքենա քշել, ինչո՞ւ չի կարելի լինել կառավարիչ՝ չիմանալով կառավարել, ինչո՞ւ»,- ասաց նա՝ ընդգծելով՝ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print