Ապրիլի 3-ի կառավարության նիստի օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին կրթական ոլորտին։ Կփոխվի հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրության կարգը, իսկ տնօրեն չունեցող հաստատություններ կգործուղվեն այլ կրթօջախների ղեկավարներ։ Այս տարի նաև ավելի քան 525 մլն դրամ կհատկացվի մի շարք դպրոցների շենքային պայմանների բարելավման համար։
