Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Հերթական նիստին «հարցաքննվել» է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դավիթ Իշխանյանն իբր հայտարարել է, թե ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ինքը ՝ որպես գումարտակի հրամանատար, ենթարկվել է Մոնթե Մելքոնյանին, իսկ բանակի հրամանատարն այն ժամանակ եղել է Սամվել Բաբայանը: Մեջբերվում է նրա «խոստովանությունը», որ նա կռվել է ադրբեջանցի զինծառայողների դեմ Մարտակերտում, Մարտունիում, Քարվաճառում և Աղդամում։
Նրան վերագրվում են խոսքեր այն մասին, որ 90-ականների իրադարձությունների ռազմավարական նպատակը «Ղարաբաղը Հայաստանին միացնելն էր»։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին: