Հայաստանի հարավում՝ հայ-իրանական սահմանի հարևանությամբ գտնվող Ալվանքում, կյանքը չի մեռնում, այստեղ արարելով ապրում են մշտաբնակները։ Գյուղը նոր մանկապարտեզ ունի։ 13 երեխաների առօրյան ու կրթությունը կազմակերպվում են լուսավոր ու ընդարձակ խմբասենյակներում։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում են իրականացվել հաստատության վերակառուցման աշխատանքները։
