🎦Դոնալդ Թրամփը ցուցադրել է ԱՄՆ քաղաքացիության ոսկե քարտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է «ոսկե քարտի» դիզայնը, որը հարուստ օտարերկրյա ներդրողներին հնարավորություն կտա ստանալ ԱՄՆ քաղաքացիություն, եթե նրանք  5 միլիոն դոլարի ներդրումներ կատարեն։ Թրամփը նշել էր «ոսկե քարտ» ծրագիր գործարկելու իր մտադրությունները դեռ փետրվարին։ 

«5 միլիոն դոլարով սա կարող է լինել ձերը: Գիտե՞ք ինչ է այս քարտը, դա Թրամփի քարտն է»,- ասել է նախագահը՝ ցույց տալով իր դիմանկարով ոսկեգույն քարտը:

Թրամփի խոսքով՝ «ոսկե քարտի» ձեռքբերման հասանելիությունը ներդրողների համար բաց կլինի մոտ երկու շաբաթ հետո։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print