ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) հրապարակել է 2025թ. հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2025թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 393.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.2%-ով կամ 68.7 մլրդ դրամով:
Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 321.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0.3%-ով կամ 913.5 մլն դրամով:
Ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 71.6 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.8 մլրդ դրամի դիմաց:
Ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://minfin.am/…/petakan_byujei_katarman_veraberyal…