Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում բուժառուի մարմին է հայտնաբերվել  

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 43 խումբը կանչով մեկնել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ հայտնաբերել է կնոջ դի։

Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 71-ամյա կին է, ով ժամը 14։30-ի սահմաններում նշված 9-րդ բաժանմունքի ճաշասենյակում սնունդ ընդունելու ժամանակ հանկարծակի խեղդվել և մահացել է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print