iPhone-ը շուտով կթանկանա մաքսատուրքերի պատճառով, փոխանցում է Reuters-ը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով, ըստ վերլուծաբանների, սպառողական ապրանքները, այդ թվում՝ iPhone-ը, կարող են ամենաշատը տուժել․ դրանց գները կարող են բարձրանալ 30-40%-ով, եթե Apple-ը այդ ծախսերը փոխանցի սպառողներին։
Այսօր շատ iPhone-ներ պատրաստվում են Չինաստանում, որը ենթարկվել է 54%-ոց մաքսատուրքի։ Եթե այդ մաքսատուրքերը մնան ուժի մեջ, Apple-ը ստիպված կլինի դժվարին ընտրություն կատարել՝ կամ սեփական ծախսերն իր վրա վերցնել, կամ դրանք փոխանցել սպառողներին։
iPhone 16 մոդելի ամենաէժան տարբերակը ԱՄՆ-ում վաճառքի է հանվել 799 դոլարով, բայց, ըստ վերլուծաբանների հաշվարկների, այն կարող է հասնել 1142 դոլարի (43%-ով թանկացում), եթե Apple-ը կարողանա այդ սակագները փոխանցել սպառողներին։
Մինչդեռ ավելի թանկ iPhone 16 Pro Max-ը ներկայումս վաճառում է 1599 դոլարով և կարող է արժենալ մոտ 2300 դոլար, եթե 43%-ով թանկանա։